Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Հայաստանի և ԱՄԷ-ի միջև կստորագրվի տնտեսական համագործակցության համաձայնագիր

Հայաստանի և ԱՄԷ-ի միջև կստորագրվի տնտեսական համագործակցության համաձայնագիր
03.06.2014 | 16:15

«Որպես մասնավոր հատվածի ընկերություններ մենք բավականին լուրջ ենք տրամադրված Հայաստանի մասնավոր հատվածի հետ համագործակցության հարցում»,- ասել է Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան ժամանած գործարարների պատվիրակության ղեկավար, Աբու Դաբիի Առևտրի պալատի խորհրդի նախագահ Մոհամեդ Թանի Մորշեդ ալ Ռումայթին` այսօր ՀՀ փոխվարչապետ, Հայաստան-ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ: Գևորգյանը հյուրերին ներկայացրել է տնտեսության մի շարք ոլորտներ (գյուղատնտեսություն, սննդի արդյունաբերություն, զբոսաշրջություն, շինարարություն, շինանյութերի արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն, էներգետիկա, քիմիական արդյունաբերություն), որոնք կարող են հետաքրքիր և արդյունավետ լինել Հայաստան-ԱՄԷ համագործակցության համար: Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցելու երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանը: Մոհամեդ Թանի Մորշեդ ալ Ռումայթին էլ մասնավորապես նշել է, թե Հայաստան են այցելել ԱՄԷ փոխվարչապետի և արտգործնախարարի հանձնարարությամբ` ծանոթանալու համար Հայաստանում ներդրումային հնարավորություններին:
Նշենք, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Աբու Դաբիի Առևտրի պալատի միջև այսօր կստորագրվի համագործակցության համաձայնագիր:

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ